VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկում է «Վեստ-Արմենիայի» հետ:
Առաջին խաղակեսից հետո Վարդան Մինասյանի թիմը հաղթում է 2-0 հաշվով: «Արարատ-Արմենիայի» կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացել է Լուիս Օգանան: 38-րդ րոպեին Արտեմ Ավանեսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: