Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին»։ Բրենդան Ռոջերսի թիմը առավելության է հասել 2-0 հաշվով։
Հանդիպման 88-րդ րոպեին աչքի է ընկել «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդին։ Վերջինս առաջինը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 10 գոլ է հեղինակել։ Վերջին անգամ Վարդին առաջինն էր հասել նման ցուցանիշի ԱՊԼ-ում, երբ «Լեսթերը» չեմպիոն էր հռչակվել (2015-2016թթ․)։ Այս մասին հաղորդում է Opta-ն։
«Լեսթերը» 11 խաղում 23 միավոր է վաստակել և երրորդն է մրցաշարային աղյուսակում։
Լավագույն ռմբարկուների ցանկում Ջեյմի Վարդիին հաջորդում են Սերխիո Ագուերոն և Թեմմի Աբրահամը։ Նրանք 9-ական գոլ են խփել։