Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը անհատական մարզումներ են անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ հանդիպման նապատրաստության շրջանակներում։
30-ամյա ուելսցին անհատական ծրագրով մարզում է անցկացրել խաղադաշտում, իսկ 28-ամյա կոլումբիացին մարզվել է մարզադահլիճում, նույնպես անհատապես։ Այս երկու ֆուտբոլիստները բաց են թողել «արքայական» ակումբի վերջին երկու հանդիպումները՝ Բելը վնասվածքի , իսկ Խամեսը երկրորդ երեխայի ծննդյան պատճառով։
Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 0-0 խաղաց «Բետիսի» հետ։ Զիդանի թիմը 22 միավոր ունի ու «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Ռեալը» չորեքշաբթի տանը կմրցի «Գալաթասարայի» հետ։