Նովակ Ջոկովիչը Փարիզի Մասթերս-1000 շարքի մրցաշարի եզրափակչում առավելության էր հասել Դենիս Շապովալովի նկատմամբ ու նվաճել էր մրցաշրջանի հինգերորդ տիտղոսը։
Ընթացիկ մրցաշրջանում Մասթերս շարքի մրցաշար երկուական անգամ հաղթել են Դանիլ Մեդվեդևը, Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը այսօր նվաճեց կարիերայի 34-րդ Մասթերսը։ Ռեկորդակիր Ռաֆայել Նադալից նրան մեկ Մասթերս է պակասում։
Ջոկովիչը ևս մեկ ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել այս հաղթանակից հետո։ Նովակը բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թենիսիստների ցանկում բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ հավասարվելով Ջոն Մաքենրոյի հետ (77 տիտղոս)։
Ջոկովիչից առաջ են միայն Ռաֆայել Նադալը (84), Իվան Լենդլը (94), Ռոջեր Ֆեդերերը (103) և Ջիմի Կոնորսը (109):