Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, հանդիպելու է Մյունխենի «Բավարիային»։
«Հոֆենհայմը» չափազանց հետաքրքիր ձև է արձագանքել վիճակահանությանը։ Ակումբը Facebook-յան իր էջում տեղադրել է Սարգիս Ադամյանի լուսանկարը և գրառում կատարել։
«Հե՜յ, Սարգի՞ս, լսե՞լ ես արդեն։ Մենք հանդիպելու ենք «Բավարիային» 1/8-ում»,-գրված է «Հոֆենհայմի» պաշտոնական էջում։
Թիմերի միջև հանդիպումները կայանալու են 2020 թվականի փետրվարի 2-ին և 29-ին։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմերի միջև «Ալիանս Արենայում» կայացած հանդիպումը ավարտվել է «Հոֆենհայմի» 2-1 հաշվով հաղթանակով։ Սարգիս Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ։