Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Լեոն» սեփական հարկի տակ ընդունել է «Եղվարդին» ու ջախջախիչ հաղթանակ տարել 29:1 հաշվով:
Հանդիպումը կայացել է նախկին «Միկա» մարզադահլիճում:
«Լեո»-«Եղվարդ» 29:1 (13:1)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադահլիճ
Մրցավար՝ Արթուր Համբարձումյան
Գոլերը՝ Ֆրանցիսկո դե Կամպոս, 3, 7, 9, 9, 23, 28, 29, 33, 34, Էնրիկե Պոկայա, 4, 17, 18, 38, 38, Գարեգին Մաշումյան, 5, 30, 40, Անդրանիկ Մհերյան, 7, Հակոբ Ուզունյան, 8, 34, Գոռ Սարգսյան, 12, 31, 38, 39, 39, Անդրանիկ Կարապետյան, 13, 33, Սարո Գալստյան, 37 («Լեո»), Կարեն Ղարիբյան, 17, Գագիկ Ալոյան, 20, ինքնագոլ («Եղվարդ»)
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԵՊՀ-ի մարզադահլիճում կկայանա 4-րդ տուրի վերջին՝ «Սիրիուս»-«Արարատ-Արմենիա-ՖԶ» հանդիպումը: