«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղի արդյունքը (1:1), ինչպես նաև խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Դիեգո Կոստայի մասին.
«Լավ խաղ անցկացրինք, «Սևիլիան» միշտ հիանալի մրցակից է: Նրանք կազմու մեծ թվով ֆուտբոլիստներ ունեն, շատ խորը կազմ, ինչը թույլ է տալիս փոփոխություններ մտցնել: Մենք փորձեցինք բալանսի հասնել մեր գործողություններում, բայց առաջին կեսի ընթացքում թիմերից ոչ մեկը չէր կարողանում իր ուզածին հասնել:
Երկրորդ կեսում մենք փորձում էինք ճնշում գործադրել մրցակցի պաշտպանների վրա: Նրանք լավ էին տիրապետում իրավիճակին, բայց Կորեան ու Արիասը, միևնույն է, վտանգ էին ներկայացնում ու կարող էին հաղթանակ պարգևել մեզ:
Երբ ինչ-որ մեկն աշխատում է այնքան քրտնաջան, որքան Դիեգո Կոստան, ես հետագայում էլ նրան կվստահեմ: Հիմա Դիեգոն լավագույն ֆիզիկական վիճակում է գտնվում: Նա լավ է աշխատում մարզումների ընթացքում, բայց չի կարողանում գոլ խփել: Բայց դու կա՛մ Կոստայի հետ ես, կա՛մ առանց նրա: Կյանքս կտայի նրա համար»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն: