Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է բաժանվել Բրահիմ Դիասից և Մարիանո Դիասից։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստին ցանկանում է վարձակալությամբ տալ մեկ այլ ակումբի։ 20-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանում։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» ղեկավարությունը այս Բրահիմին և Մարիանոյին հայտնել է, որ հունվարին մտադիր է բաժանվել նրանցից։
Բրահիմ Դիասը 2019 թվականի հունվարին է տեղափոխվել «Ռեալ» «Մանչեսթեր Սիթիից»։