Vbet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին»: Ընթանում է խաղի 2-րդ կեսը: Տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով:
«Արարատի» կազմում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը հավասարեցնելուն մոտ էր Զավեն Բադոյանը: Սուր անկյան տակ նրա կատարած փայլուն հարվածից հետո գերազանց գործեց «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին: