«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կատակել է այն գոլերի առիթով, որոնք իր թիմը խփեց ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում (2-1): Մերսիսայդցիները մինչև 87-րդ րոպեն պարտվում էին նվազագույն հաշվով, բայց ի վերջո կարողացան հաղթանակ կորզել:
«Նախազգուշացում առողջությանը վնասակար լինելու մասին: Եթե դուք տառապում եք անհանգստությամբ կամ խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել «Լիվերպուլին»», — «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Միլները:
«Լիվերպուլը», հավաքելով 31 միավոր, գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: 12-րդ տուրում Կլոպի թիմը նոյեմբերի 10-ին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: