«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Ադոլֆ Հյուտերը մեկնաբանել է Գերմանիայի առաջնությանա 10-րդ տուրում «Բավարիայի» նկատմամբ տարած 5:1 հաշվով հաղթանակը: Հանդիպումը կայացել է Ֆրանկֆուրտ-Մայնում:
«Մենք նման բան չէինք սպասում: Հաղթանակի համար, անկասկած, վճռորոշ եղավ կարմիր քարտը, որ ստացավ Ժերոմ Բոտաենգը: Բեկումնային էր նաև այն պահը, երբ մենք հաշիվը դարձրինք 3:1: Այդ ժամանակ «Բավարիան» մի քանի լավ պահ ունեցավ: Սա, անկասկած, հիասքանչ հաղթանակ է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» մամուլի քարտուղարությունը:
«Բավարիան», վաստակելով 18 միավոր, գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Այնտրախտը» 17 միավորով 6-րդն է: