«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի արդյունքը «Այնտրախտի» հետ: Հանդիպումը կայացել է Ֆրանկֆուրտում և ավարտվել է 5:1 հաշվով.
«Մենք լավ մտանք խաղի մեջ: Սակայն 8 րոպե անց այն, ինչ մենք ծրագրել էինք, գլխիվայր շուռ եկավ: Ֆրանկֆուրտում բարդ է 80 րոպե խաղալ 10 հոգով: Կարծում եմ՝ չնայած բաց թողած երկու գոլին, առաջին կեսում մենք լավ խաղացինք: Մեկ գնդակ ետ բերեցինք, վերահսկում էինք խաղը: Բայց երկրորդ կեսի մեկնարկից 4 րոպե անց նորից գոլ բաց թողեցինք:
Անկախ 10 հոգով խաղալուց՝ մենք իրավունք չունենք պարտվելու 1:5 հաշվով: Այսօր չարդարացվեց այն, ինչ մենք մեզնից սպասում էինք: Երկրորդ կեսում մենք լավ չխաղացիք»,- Կովաչի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը: