Ղազախստանի առաջնության 32-րդ տուրում «Ակտոբեն» 3:2 հաշվով հաղթել է Կարագանդայի «Շախտյորին»:
Հանդիպման 67-րդ րոպեին «Ակտոբեի» կազմում փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Նշենք, որ «Ակտոբեն» արդեն իսկ կորցրել է առաջնությունում տեղը պահպանելու հնարավորությունը: Ֆեդերացիայի որոշումից հետո հետնապահի ակտիվից 12 միավոր է հանվել: Այժմ «Ակտոբեն» ունի ընդամենը 15 միավոր: