Vbet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցում էին «Փյունիկը» և «Ուրարտուն»:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Լրացուցիչ ժամանակում ևս գոլ չգրանցվեց:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Ուրարտուի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 5:3 հաշվով: Որոշիչ դարձավ «Փյունիկի» պաշտպան Ստանկովի բարձր հարվածը:
«Ուրարտուն» դուրս է գալիս Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Լոռին» է: