Նոյեմբերի 3-ին կայանալու է VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Նոա»-«Արարատ» հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և անցկացման բաժինը՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Նաիրի» մարզադաշտում չկա լուսավորություն, հանդիպման մեկնարկը տեղափոխվել է: Այս մասին հաղորդվում է ՀՖՖ պաշտոնական կայքում:
Նախապես նշանակված 16:00-ի փոխարեն խաղը կմեկնարկի 15:30-ին: