Փարիզի <<Մասթերս>> շարքի տարվա վերջին մրցաշարի եզրափակչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու Դենիս Շապովալովը:
Կիսաեզրափակչում Ջոկովիչը 2 սեթում՝ 7:6, 6:4 հաշվով առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ: 1 ժամ 29 րոպե տևած պայքարում բուլղարացին միայն մեկ անգամ է զիջել սեփական մատուցումը:
Եզրափակչի մյուս մասնակիցը՝ Շապովալովը, կիսաեզրափակչում պետք է հանդիպեր Ռաֆայել Նադալին, սակայն իսպանացին հրաժարվել է մասնակցել հանդիպմանը: