Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին <<Սևիլիան>> ու <<Ատլետիկո Մադրիդը>>:
Առաջին խաղակեսի 28-րդ րոպեին Ֆրանկո Վասկեսը առաջ մղեց անդալուզիական թիմին:
Երկրորդ խաղակեսն անցավ կատաղի պայքարում: Դրվագներից մեկում Դիեգո Կոստան գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգը չեղարկեց գոլը: 60-րդ րոպեին Մորատան ասեց իր ծանրակշիռ խոսքը՝ 1:1:
Մադրդյան թիմը կարող էր և հաղթել, եթե 72-րդ րոպեին 11 մետրից դիպուկ լիներ նույն Կոստան:
Ի վերջո, խաղն ավարտվեց 1-1 հաշվով: <<Ատլետիկոն>> ու <<Սևիլիան>> պահպանեցին իրենց համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: