Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մոր կարծիքով ֆուտբոլային «մաֆիան» թույլ չի տալիս որդուն՝ ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել։
«Եթե չլիներ այդ «մաֆիան», ապա որդիս ավելի շատ կնվաճեր «Ոսկե գնդակ»։ Եթե նա լիներ իսպանացի կամ անգլիացի, նրան այլ կերպ կվերաբերեին։ Այս ամենը տեղի է ունենում, որովհետև նա պորտուգալացի է։ Չգիտեմ՝ կնվաճի նա այդ մրցանակը, թե՝ ոչ, բայց ես հավատում եմ»,- Դոլորեշ Ավեյրուի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։