Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» հյուրընկալել էր «Նապոլիին». հռոմեական թիմը հաղթեց 2:1 հաշվով:
19-րդ րոպեին Ձանիոլոն բացել է հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Վերտուն կրկնապատկել է այն: 72-րդ րոպեին Միլիկը կրճատել է հաշվի տարբերությունը:
«Ռոմայի» հայտացուցակից բացակայել է վնասվածքից դեռ չապաքինված Հենրիխ Մխիթարյանը:
«Ռոման» այս հաղթանակից հետո 22 միավորով բարձրանում է 3-րդ հորիզոնական, «Նապոլին» 18 միավորով 7-րդ տեղում է: