Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներ Մարիանո Դիասի և Բրահիմ Դիասի հետ ծրագրեր չի կապում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» ղեկավարությունը տեղեկացրել է այս երկու ֆուտբոլիստներին, որ նրանք հունվարին կարող են հեռանալ ակումբից։ «Ռեալում» ցանկացել են, որպեսզի Մարիանոն և Բրահիմը հեռանան ամռանը, սակայն նրանք երկուսն էլ ցանկություն են հայտնել թիմում մնալու։ Ներկա պահին «արքայական» ակումբում նրանք գրեթե խաղաժամանակ չեն ստանում։
Այսօր երեկոյան «Բետիսի» դեմ կայանալիք հանդիպմանը թե՛ Մարիանոն, թե՛ Բրահիմը դուրս են մնացել թիմի հայտացուցակից։
Բրահիմ Դիասը «Ռեալ» է տեղափոխվել 2019-ի հունվարին անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։ Մարիանոն Մադրիդ էր վերադարձել 2018-ի ամռանը ֆրանսիական «Լիոնից»։