Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրը մեկնարկեց «Դիժոն» — ՊՍԺ հանդիպումով. տանտերերը անակնկալ կերպով հաղթեցին՝ 2:1:
Հաշիվը բացել են հյուրերը. 19-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մբապեն:
Առաջին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին Չոարը հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկից 2 րոպե անց Կադիսը առաջ է մղել «Դիժոնին». այս գոլը հաղթական է դարձել տանտերերի համար:
Խփված գոլերից հետո, ամբողջ ընթացքում գործող չեմպիոնը առավելություն ուներ, բայց պատասխան գոլ խփել չի հաջողվել:
ՊՍԺ-ն ընթացիկ առաջնությունում 3-րդ պարտությունն է կրում և այժմ աղյուսակը գլխավորում է 27 միավորով: «Դիժոնը» վերջին հորիզոնականից բարձրանում է 18-րդ տեղ: