Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրը մեկնարկեց «Հոֆենհայմ» — «Պադերբորն» հանդիպումով: Տանտերերը վստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել հանդիպման 69-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» 17 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական, «Պադերբորնը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: