Զլատան Իբրահիմովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Եվրոպա։ Այս մասին շվեդ ֆուտբոլիստը մի քանի անգամ ակնարկել է։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 38-ամյա հարձակվողի համար մղվող տրանսֆերային պայքարին է միացել իտալական «Բոլոնիան»։ Ակումբը Զլատանին մտադիր է պայմանագիր առաջարկել մինչև 2021 թվականը։
Իտալական ակումբներից Իբրահիմովիչին ձեռք բերելու գաղափարով հետաքրքրված է նաև «Նապոլին»։
Երեկ շվեդ հարձակվողի ՄՅՈւ վերադարձի մասին խոսել էր նաև Օլե-Գունար Սուլշերը, ով նշել էր, որ Իբրան ունի իր հեռախոսահամարը, և անհրաժեշտության դեպքում նրանք կարող են զրուցել։