Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Բոլոնիան» հյուրընկալել էր «Ինտերին». հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով:
59-րդ րոպեին Սորիանոն բացել է հաշիվը: Լուկակուն 75-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը:
Ավելացված րոպեներին 11 մետրանոց է նշանակվել տանտերերի դարպասին, որը հստակ է իրացրել նույն Լուկակուն՝ դառնալով դուբլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 28 միավորով գլխավորում է աղյուսակը՝ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Յուվենտուսին» գերազանցելով 2 միավոր: