Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնությունը: Մրցույթային 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պարտվեց 1/4 եզրափակչում:
Մեր ըմբիշի մրցակիցը Մոլդովան ներկայացնող Վալենտին Պետիչն էր: Կալաչյանը պարտվում էր 0-6 հաշվով: Նա կարողացավ 4 միավոր վաստակել, սակայն ավելին անել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Կալաչյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ մրցելով Լիտվան ներկայացնող Կրիստուպաս Սլեիվայի հետ: Գոտեմարտն ավարտվել էր 11-11 հաշվով և հաղթող ճանաչվեց հայ ըմբիշը:
Ավելի վաղ քառորդ եզրափակչում պարտություն էր կրել նաև 82 կգ քաշային Արման Վարդումյանը: 60 կգ քաշային Արմեն Մելիքբեկյանը դուրս է եկել կիսաեզրափակչից: Այսօր Հայաստանը ներկայացնող չորրորդ ներկայացուցիչը 67 կգ քաշային Հայկ Մելիքյանն էր, որը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում: