«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել իր թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի մասին:
«Գյունդողանը շատ խելացի խաղացող է: Պաղային իրավիճակի օպերատիվ ընկալումն է այն որակը, որն ամենաշատն եմ գնահատում ֆուտբոլիստների մեջ, ինչպես նաև արագորեն դրա լուծումը գտնելը: Իլկայն ունի այդ որակները: Նա կարող է ամենատարբեր դերեր կատարել խաղադաշտում: Իլկայը մեկն է, ով գոլեր է խփում և անահատականություն ունի: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նա բացառիկ ֆուտբոլիստ է: Նա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի «Սաութհեմփթոնին»: Խաղը նախատեսված է Երևանի ժամանակով 19:00-ին: