«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աջակցել է իր գործընկերոջը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով դժգոհել էր լիգայի գավաթի պատճառով ստեղծված խիտ խաղացանկից։
«Ամբողջությամբ համաձայն եմ Կլոպի հետ։ Մեզ քիչ մրցաշարեր են պետք ու ավելի շատ ժամանակ վերականգնվելու համար։ Ձմռանը մենք խաղում ենք դեկտեմբերի 27-ին ու 29-ին։
Այս հարցը մշտական քննարկումների առարկա է։ ՈւԵՖԱ-ի նստաշրջանների ժամանակ միշտ խոսվում է այդ մասին։ Ես միշտ աջակցում եմ Յուրգենին, երբ նա այդպիսի հայտարարություններ է անում»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
ԱՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում այսօր «Ման․ Սիթին» սեփական հարկի տակ ընդունելու է «Սաութհեմփթոնին»։