Բունդեսլիգայի 10-րդ տուրոմ Ֆրանկֆուրտի <<Այնթրախտն>> ընդունել էր Մյունխենի <<Բավարիային>>:
9-րդ րոպեին Բոատենգը հեռացվեց խաղադաշտից: Առաջին կեսում ֆրանֆուրտյան թիմը 2 գնդակ խփեց՝ սեփականն ընդունելով մեկը: Տանտերերից աչքի ընկան Կոստիչն ու Սոուն, իսկ Կովաչի թիմից պատասխանեց Լևանդովսկին:
2-րդ խաղակեսում Հյուտերի սաները ևս 3 գնդակ ուղարկեցին Նոյերի դարպասն ու հաղթեցին 5-1 հաշվով: Գոլերը խփեցին Աբրահամը, Հինտերեգերն ու Պասիենսիան:
<<Բավարիան>> մնաց 18 միավորով և նահանջեց 4-րդ հորիզոնական:
<<Այնթրախտը>> միավորների քանակը հասցրեց 17-ի ու բարձրացավ 5-րդ հորիզոնական: