«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դուբլի հեղինակ դարձավ Անգլիական լիգայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» հետ խաղում (2-1):
Ինչպես հաղորդում է Squawka Football թվիթերյան միկրոբլոգը՝ 22 տարեկանում անգլիացի հարձակվողն ակումբային մակարդակում իր ակտիվում արդեն 52 գոլ է գրանցել: Այս ցուցանիշով նրան հաջողվել է գերազանցել Կրիշտիանու Ռոնալդուին, որն այդ տարիքում ակումբի կազմում 47 գոլ էր հեղինակել:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել է 2003-ից 2009 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», այնուհետ՝ «Յուվենտուս»:
Ռեշֆորդն անգլիական ակումբի սան է, հիմնական թիմի կազմում հանդես է գալիս 2016 թվականից: