Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ կցանկանար կարիերան վերսկսել այնպիսի ակումբում, որը կպայքարի տիտղոսների համար:
«Ինձ միշտ դուր է եկել անհայտության զգացումը: Իտալիայում, Անգլիայում, Իսպանիայում հաղթելու համար պահանջվում է ճկունություն ադապտացիայի ընթացքում: Հարկավոր է դեմ գնալ բոլոր գաղափարներին և ընտրել հաջողության ճիշտ ճանապարհը: Իմ կողմից կա միայն մի պահանջ: Ես պետք է խաղամ, որպեսզի տիտղոսներ հաղթեմ: Եթե ինձ ֆանտաստիկ պայմանագիր առաջարկեն՝ տալով բարձր հորիզոնականներում մնալու առաջադրանք, և հաջողություն համարեն 7-րդ, 8-րդ կամ 9-րդ հորիզոնականը զբաղեցնելը, ես կհրաժարվեմ դրանից: Ինձ հարկավոր է նախագիծ, որում ես կզգամ, որ խաղում եմ հաղթելու համար», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերել The Coaches’ Voice-ը:
Մոուրինյուի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նա հեռացվեց 2018-ի դեկտեմբերին: