Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հրապարակել է թիմի հայտացուցակը ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպման համար։
Հայտացուցակից դուրս է մնացել թիմի ավագ, կիսապաշտպան Գրանիտ Ջական։ ԱՊԼ-ի նախորդ տուրում «Քրիսթալ Փելասի» դեմ տնային խաղում (2-2) զինագործների երկրպագուները սուլել էին Ջակային, երբ վերջինս փոխարինվում էր։ Սուլոցներից հետո Ջական ձեռքերը դրել էր ականջների վրա՝ ավելի բորբոքելով իրավիճակը։
«Նա (Ջական) ներողություն է խնդրել երկրպագուներից և բոլորից։ Հիմա բոլորս կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա։ Վաղը Ջական չի խաղա, քանի որ մեզ պետք են ֆուտբոլիստներ, ովքեր 100 տոկոսով են պատրաստ հանդիպմանը»,-Էմերիի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
«Արսենալ» — «Վուլվերհեմփթոն» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։