Փարիզի <<Մասթերս>> շարքի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև իսպանացի Ռաֆայել Նադալը: Աշխարհի երկրորդ ռակետը 2 սեթում՝ 6:4,6:4 հաշվով առավելության հասավ Ստեն Վավրինկայի նկատմամբ:
1 ժամ 28 րոպե տևած պայքարում շվեյցարացին 2 անգամ զիջել է սեփական մատուցումը:
Մինչ այդ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Ջոկովիչը, Ցոնգան, Շապովալովը, Ցիցիպասը, Գարինն ու Դիմիտրովը: