«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Daily Express-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս ցանկանում է ձեռք բերել 22-ամյա արգենտինացուն:
Հայտնի է նաև, որ մանչեսթերյան ակումբը պատրաստ է Լաուտարոյի համար վճարել 95 միլիոն ֆունտ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Ա սերիայի ընթացիկ առաջնության 10 խաղերում Մարտինեսը 5 գոլ է խփել և 3 գոլային փոխանցում կատարել: