«Արսենալի» ավագ Գրանիտ Ջական նշել է երկրպագուների հետ կոնֆլիկտի պատճառը:
«Կցանկանայի բացատրել իմ գործողությունները։ Ես երկար մտածեցի և որոշեցի տաքացած որոշումներ չկայացնել: Այն, ինչ տեղի է ունեցել իմ փոխարինման ժամանակ, շատ է ազդել ինձ վրա։ Ես սիրում եմ այս ակումբը և բոլոր ուժերս տալիս եմ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս։ Բայց երկրպագուներն ինձ վիրավորում էին խաղերի ժամանակ, ես սարսափելի հաղորդագրություններ էի ստանում սոցցանցերում։ Մարդիկ գրում էին. «Մենք կկոտրենք քո ոտքերը, կսպանենք կնոջդ: Թող աղջիկդ քաղցկեղ ունենա»:
Դա զայրացրել է ինձ, և ես չդիմացա: Այդ պատճառով ես անհարգալից վերաբերմունք ցույց տվեցի «Արսենալի» երկրպագուների որոշակի խմբի նկատմամբ։ Ես դա չէի ուզում, ափսոս, որ մարդիկ իրավիճակն այդպես են ընկալել։ Ցանկանում եմ, որ վերադառնանք փոխադարձ հարգանքի մթնոլորտին և չմոռանանք, որ սիրում ենք ֆուտբոլը։ Եկեք միասին առաջ շարժվենք և ապագային նայենք դրական կողմից»,-գրել է 27-ամյա Ջական Instagram-ում։