Ճամայկայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Տարանիա Կլարկը մահացել է, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստուհին մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղ Կլարկը ձերբակալվել էր, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչու: Ճամայկայում BBC-ի աղբյուրը հայտնում է, որ մահը վրա է հասել այն ժամանակ, երբ ճամայկուհին խոսել է բջջային հեռախոսով:
Տարանիա Կլարկը հանդես էր գալիս Ճամայկայի «Ուոթերհաուս» թիմում, հանդիսանում էր նաև երկրի հավաքականի անդամ: