Ավարտվել են Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր խաղերը, որոնց արդյունքում հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը:
Եկատերինբուրգի «Ուրալը» այս փուլում կմրցի «Շիննիկի» հետ: Մյուս զույգերն են՝
«Տորպեդո» — «Խիմկի»
ԲԿՄԱ — «Սպարտակ»
«Զենիթ» — «Ախմատ»
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Ուրալը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Տուլայի «Արսենալին»: Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին ու անվրեպ իրացրեց իր հարվածը:
«Շիննիկը», «Տորպեդոն» և «Խիմկին» ներկայացնում են Ֆուտբոլի Ազգային լիգան: Մյուսները ՌՖՊԼ-ի ներկայացուցիչ են:
Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակչի խաղերը կկայանան 2020-ի մարտի 4-ին: Տանտերերը կորոշվեն վիճակահանությամբ:
Գործող գավաթակիրը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է, որը նախորդ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել էր «Ուրալին»: