«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Ավստրալիայում՝ չնայած Եվրոպա վերադառնալու մասին լուրերին:
Le Figaro-ն հաղորդում է, որ 38-ամյա շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Պերտ Գլորին»: Զլատանի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ բանակցությունների մասին տեղեկատվությունն արդեն հաստատել է ակումբի գործադիր տնօրեն Թոնի Պինյատան:
Երեք տուրից հետո «Պերտ Գլորին» Ավստրալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 5 միավորով չորրորդ տեղում է և 4 միավորով զիջում էառաջատարին:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ավարտվում է այս տարվա վերջին։