Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարի դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Սեֆերշաևի հետ:
Գոտեմարտի մեկնարկում Հախոյանը բավականին ակտիվ էր ու կարողացավ 3 միավոր վաստակել: Մրցակիցը 0-3 հաշվի ժամանակ բողոքարկում ներկայացրեց: Տեսանյութը դիտելուց հետո մրցավարները ևս 1 միավոր տվեցին Հախոյանին:
Ռուս ըմբիշը կարողացավ հավասարեցնել հաշիվը և գոտեմարտն ավարտել ոչ-ոքի՝ 4-4: Վերջին հնարքի առավելությամբ ռուս մարզիկը դարձավ գոտեմարտի հաղթող: