«Երևան» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը ակումբի երկու ֆուտբոլիստների հետ։
Ինչպես տեղեկանում ենք «Երևան» ՖԱ-ի Facebook-յան պաշտոնական էջից, ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Պավել Դեմիդչիկի և Սերգեյ Լինկոյի հետ:
«Երևանը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12 տուրերից հետո ոչ մի միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Վաղը «Երևանը» գավաթային հանդիպում կանցկացնի «Սևանի» հետ։