«Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գրավել է բազմաթիվ ակումբների ուշադրությունը, հաղորդում է The Guardian-ը:
20-ից ավելի ակումբներ արդեն դիտարկում են 19-ամյա նորվեգացուն որպես պոտենցիալ ձեռքբերում, այդ թվում «Բարսելոնան», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Արսենալը» և «Աթլետիկոն»: Հոլանդի ներկայացուցիչներին դիմել են նաև «Նապոլիից»։
«Զալցբուրգի» ղեկավարությունն ակնկալում է, որ հարձակվողի տրանսֆերի համար հնարավոր կլինի ստանալ ավելի քան 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 6 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 3 խաղերում, ինչպես նաև 12 գոլ՝ Ավստրիայի առաջնության 10 խաղում: