Փարիզում ընթացող Մասթերս մրցաշարի երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկու սեթում 7:5, 6:4 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ: Խաղը 1 ժամ 50 րոպե է տևել:
Աշխարհի երկրորդ ռակետի ակտիվում 8 էյս կա, և 2 բրեյք` հնարավոր 7-ից: Մանարինոյի ակտիվում 1 կրկնակի սխալ կա և ոչ մի բրեյք: Անձնական դիմակայություններում Նադալը 2:0 հաշվով առջևում է:
Նադալի հաջորդ մրցակիցը կդառնա շվեյցարացի Սթեն Վավրինկան, որը երկրորդ շրջանում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին:
Հիշեցնենք` հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խարանովը 2018 թվականին հաղթել էր Փարիզի Մասթերսում»: Նախորդ տարվա եզրափակչում նա 7:5, 6:4 հաշվով հաղթել էր սերբ Նովակ Ջոկովիչին: Այս տարվա եզրափակիչը կկայանա նոյեմբերի 3-ին: