Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Սարգիսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի ու դրական լիցքեր փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է: