Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին նշանակալի գոլային նվաճման է հասել իր տարիքային թիմում:
FootballTalentScout-ը Թվիթերում հայտնում է, որ «Յուվենտուսի» Մ9 տարեկանների կազմում անցկացրած 28 խաղում Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը 58 գոլ է գրանցել: Նրա ակտիվում նաև 18 գոլային փոխանցում կա:
Cristiano Ronaldo Junior for Juventus U-9:
— FootballTalentScout (@FTalentScout) October 30, 2019
✅28 games
⚽️58 goals
🅰️18 assists
Like father, like son. pic.twitter.com/P8wINLpwXR
Ռոնալդու-ավագը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից», որտեղ նա 9 տարի է անցկացրել: Տրանսֆերի արժեքը 117 մլն եվրո է կազմել: Իտալիայում իր առաջին իսկ մրցաշրջանում Ռոնալդուն թուրինցիներին օգնել է նվաճել երկրի Սուպերգավաթն ու դառնալ Ա Սերիայի չեմպիոն:
Ավելի վաղ Ռոնալդուն պաշտպանել է նաև «Սպորտինգի» և «Մանչեսթեր Յունայթեդի» գույները, իսկ 2003 թվականից հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական: 34-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիր է: