MLS-ի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում «Լոս-Անջելեսը» հյուրընկալվելիս մրցել է «Սիեթլ Սաունդերսի» հետ ու 1:3 հաշվով պարտություն է կրել:
«Լոս-Անջելեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:
Փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի մյուս խաղում «Ատլանտա Յունայթեդն» ընդունել է «Տորոնտոյին» ու 1:2 հաշվով պարտություն կրել:
MLS-ի եզրափակիչ խաղը «Սիեթլ Սաունդերսի» և «Տորոնտոյի» միջև կկայանա նոյեմբերի 10-ին: