«Վալյադոլիդի» տնօրեն Դավիդ Էսպինարը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` իսպանական Պրիմերայի 11-րդ տուրի խաղում:
Արգենտինացին իր ակտիվում 2 գոլ և 2 գոլային փոխանցում է գրանցել ու օգնել կապտանռնագույններին ջախջախիչ հաղթանակ տոնել` 5:1.
«Մեսսին ջրծաղիկ է, բայց նրա դեմ դեղամիջոց չկա: Նա սիրում է Ռոնալդոյին, և մեր նախագահն արդեն ասել է, որ հիանում է Լեոյով: Դա փոխադարձ զգացմունք է, Ռոնալդոն ևս հիացած է, ինչպես բոլորը: Այն, ինչ Մեսսին արդեն հենց մեր դեմ խաղում, իրավիճակն ավելի ու ավելի դառն է դարձնում»,- Էսպինարի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Բարսելոնան», վաստակելով 22 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում ու մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցում է 1 միավորով: «Վալյադոլիդը» 14 միավորով գտնվում է 12-րդ տեղում: