Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացավ «Ռեալ» — «Լեգանես» հանդիպումը։
«Արքայական» ակումբը առանց դժվարությունների առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 7-րդ և 8-րդ րոպեին տանտերերը երկու գնդակ ուղարկեցին «Լեգանեսի» դարպասը։ Աչքի ընկան Ռոդրիգոն և Տոնի Կրոսը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Կարիմ Բենզեման։ 25-րդ րոպեին Սերխիո Ռամոսը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ կեսում ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց, որը անվրեպ իրացրեց այս անգամ Կարիմ Բենզեման։
«Արքայական» ակումբը 4-0 հաշվով հաղթում է ու միավորների քանակը հասցնելով 21-ի՝ բարձրանում է երկրորդ հորիզոնական։