Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 513-րդ խաղն է անցկացրել «Յուվենտուսի» կազմում (Սերիա Ա-ում և Բ-ում):
Այս մասին հայտնում է ESPN-ը: Իտալացի դարպասապահն Իտալիայի առաջնության 10-րդ տուրի` «Ջենոայի» հետ խաղում (2:1) դաշտ է դուրս եկել «Յուվենտուսի» մեկնարկային կազմում:
Այսպիսով, 41-ամյա Բուֆոնը կրկնել է թուրինյան ակումբի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի նվաճումը (513 խաղ «Յուվենտուսի» կազմում), որն այս ցուցանիշով ռեկորդակիրն էր:
Así se ven juntos más de 1000 partidos con la Juventus ⭐
— ESPN.com.mx (@ESPNmx) October 30, 2019
👏 Gigi Buffon igualó la marca de Alessandro del Piero con más partidos de Liga jugados para la Vecchia Signora con 513.
Descríbelos con una palabra pic.twitter.com/jNNU7EP5HC
Հիշեցնենք` Բուֆոնը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում, բայց հետո երկկողմանի համաձայնության խզեց պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Այնուհետև դարպասապահը վերադարձավ «Յուվենտուս», որտեղ փաստացի դարձավ երկրորդը` Վոյցեխ Շչեսնիից հետո: Ընդ որում, Բուֆոնը հայտնեց, որ իրեն այդ դերը միանգամայն գոհացնում է թուրինյան ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնն Իտալիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել «Յուվենտուսի» կազմում: