Գրիգոր Դիմիտրովը դուրս է եկել Փարիզի <<Մասթերս>> շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում բուլղարացին 2 սեթում՝ 6:3,6:2 հաշվով առավելության է հասել կանադացի Դոմինիկ Տիմի նկատմամբ:
1 ժամ 13 րոպե տևած պայքարում Դիմիտրովը սեփական մատուցումներից չի զիջել ոչ մեկը, իսկ Տիմը 3 անգամ զիջել է մատուցելիս:
Քառորդ եզրափակչի համար, այսօր, կպայքարեն Ցիցիպասը, Զվերևը, Ջոկովիչն ու Նադալը: