Ռուս հոկեյիստ Նիկոլայ Լեմտյուգովը, որը հանդես է գալիս անգլիական «Շեֆիլդ Ստիլերս» թիմում, սառցադաշտ է դուրս եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքի դիմակով:
Հոկտեմբերի 30-ին «Շեֆիլդը» Գավաթի խաղում 8:2 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթերին»: Լեմտյուգովի թիմը խաղին դուրս է եկել հատուկ համազգեստով, որը նվիրված է Հելոուինի տոնակատարությանը:
«Միայն դրական էմոցիաներ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության և օգնելու համար արագ հարմարվելուն: Ո՛չ պատերազմին: Սիրով՝ Ռուսաստանից», — գրել է հոկեյիստն իր Instagram-ում։