Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լատվիային:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է։
Կանանց Հայաստանի թիմն 8 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը:
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Սերբիայի հետ: Իսկ տղամարդկանց թիմը 6-րդ տուրում 3։1 հաշվով հաղթել էև Սլովենիային։ 7-րդ տուրում մերոնք կմրցեն Անգլիայի հետ: